NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կառավարությունը խոստանում է
Ախթալայում նշվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի 245-ամյակը, որին մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «ՀՀ կառավարությունը շահագրգռված է բնապահպանական նորմերի պահպանմամբ։
Սա կառավարության սկզբունքային դիրքորոշումն է, քանի որ կայուն զարգացումը հնարավոր չէ առանց բնապահպանական նորմերի պահպանման։ Անհրաժեշտ է, մի կողմից, ժողովրդին հստակ տեղեկատվություն տալ բնապահպանական նորմերի մասին, իսկ մյուս կողմից՝ ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասարակական կազմակերպություններին վերահսկել ինչպես ձեռնարկությունների աշխատանքը, այնպես էլ կառավարության գործունեությունը բնապահպանական գործառույթների իրականացման առումով։
Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք և բիզնես-ծրագիրը, և այդ ծրագրով նախատեսված բնապահպանական նորմերի պահպանման խնդիրները։ Եթե մենք գրանցենք որևէ շեղում այդ նորմերից, ապա հասարակությունն անպայման կիրազեկվի։ Միասնական մեթոդաբանություն պետք է մշակվի էկոլոգիական հաշվարկները ճշգրիտ իրականացնելու համար, ինչը հանրային քննարկումների առարկա կդառնա»,- նշել է վարչապետը։
