NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կայացավ 4-րդ համաժողովը
Սեպտեմբերի 17-22-ը, Ծաղկաձորում, «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ» կարգախոսով կայացել է Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների 4-դ համաժողովը:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի, Արցախի հանրապետություններից, սփյուռքահայ տարբեր գաղթօջախների հայ եւ օտարալեզու հայկական մամուլի խմբագիրներ ու պատասխանատուներ:
Համաժողովն սկսվեց Տերունական աղոթքով, սակայն չգիտես ինչու չհնչեց Հայաստանի հիմնը: Ժողովի ընթացքում արծարծվեցին հայկական մամուլի անելիքների և մտահոգությունների` հայոց լեզվի անաղարտության պահպանման, հայկական պետականության ամրապնդման, Արցախի անկախության միջազգային ճանաչման, Հայ դատի արդարացիության և Ցեղասպանության ճանաչման, օտարալեզու հայկական մամուլի կարևորությանը լոբբինգի գործում և այլնի մասին:
Ժողովի ամենակարևոր ձեռքբերումներից կարելի է համարել նաև տարբեր մտքերի ու գաղափարների միջև ստեղծված շփումը, որից, ենթադրվում է, շահելու է հայ ժողովուրդը:
Համաժողովն ավարտվեց` հրապարակելով մի բանաձև, որում խոսվում է համընդհանուր մտահոգությունների մասին: Այնտեղ հատկապես շեշտված է նաև գործի շարունակական լինելու մասին:
