NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սեպտեմբերի 11-ը փորձը կուսումնասիրվի
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասել է, թե մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իրեն տեղեկացրել է, որ այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հնարավոր է Հայաստան ժամանի ամերիկացի մասնագետ, ով ժամանակին դատախազ է աշխատել Նյու Ջերսիում:
Իր հերթին, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փինինգթոնը նշել է, որ ամերիկյան ու հայկական կողմերը բանակցություններ են վարել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը ամերիկացի մասնագետների մասնակցության առնչությամբ:
Նշենք, որ ժամանակին ամերիկյան կողմը պատրաստակամություն էր հայտնել խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովին փոխանցել 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկության հետաքննության մեթոդոլոգիան:
