NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՅՈւՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրենը անհանգստացած է
Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպության` ՅՈւՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուրան անհանգստություն է հայտնել Կովկասում լրագրողների սպանությունների դեպքերի կապակցությամբ:
<Ես խորապես անհանգստացած եմ Կովկասում լրագրողների սպանությունների եւ նրանց նկատմամբ բռնության դեպքերի մասին չդադարող տեղեկություններից: Տարածաշրջանի երկրների բոլոր իշխանական կառույցներին կոչ եմ անում անել առավելագույնը ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար>, հայտարարել է Կոիտիրո Մացուրան:
Վերջին շրջանում միայն Ռուսաստանում սպանվել են երկու լրագրող` Դաղստանում` Աբդուլա Ալիշաեւը, Ինգուշեթիայում` Մուհամեդ Եվլոեւը:
Source Url:
