NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Նոր ալիքի» փոխարեն »Արարատ»
Երեւանում տեղի է ունեցել մշակութալուսավորչական ծրագրերի ցանցով «Արարատ» հայկական նոր հեռոստաալիքի պաշտոնական բացման արարողությունը:
Նոր հեռուստաալիքը կսկսի իր հեռարձակումը սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը։ Հեռուստաալիքի բացումը նշանավորվեց սիմֆոնիկ երաժշտության համերգով՝ Արամ Խաչատրյանի անվ. պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում։ «Արարատ» մշակութային հեռուստաալիքը ստեղծվել է հայկական գործող «Նոր ալիք» հեռուստաալիքի հիման վրա։
«Մենք երկար ժամանակ ՀՀ նախագահի հետ քննարկում էինք մեր պետության հետագա մշակութային զարգացումը։ Այդ քննարկումների արդյունքներից մեկը դարձավ նոր հեռուստաալիքի ստեղծումը: Ալիքը տարբերվում է նրանով, որ թույլ կտա հասարակությանը վերաիմաստավորել արժեքները, որոնցով ղեկավարվելու են ապագա սերունդները: Հոգևոր արժեքները թույլ կտան հայ ժողովրդին գոյատևել դժվարին պահերին, և նոր հեռուստաալիքը հնարավորություն կընձեռի հայկական մտավորականությանը բազմակողմանիորեն իրագործել իր ազատությունը Ես նոր ալիքի աշխատանքային կոլեկտիվին հաջողություն են ցանկանում, քանզի նրանց հաջողությունները գնահատվելու են որպես ողջ հայ ժողովրդի ձեռքբերում», - հեռուստաալիքի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
