NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայտաբերվել է մեծ քանակության թմրանյութ
Ինչպես տեղեկացնում է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայությունը, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կանխվել է Հայաստանի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր քանակության՝ շուրջ 150 հազար դոլար գումարի, ներմուծման փորձը։
«Չորեքշաբթի ուշ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկման սրահում Ամստերդամ-Երևան չվերթի ուղևոր, Հոլանդիայի քաղաքացի Ռոմիկ Ալավերդյանի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է թմրանյութերի առանձնապես խոշոր քանակություն»,- նշված է տարածված հաղորդագրությունում։
Մանկական կերի և կարտոֆիլի չիփսի 4 տուփերի մեջ հայտնաբերվել է շուրջ 3 կգ մարիխուանա, ընդ որում տուփերն արտաքուստ ունեցել են գործարանային փաթեթավորում: Մաքսանենգի ուղեբեռն, ինչպես պարզվել է, Ամստերդամի օդանավակայանում չի զննվել:
