NON-GOVERNMENTAL ORGANIZATION
8 միլիարդ ՀԲ–ից
Համաշխարհային բանկի տարածած տեղեկությունների համաձայն, 2008 ֆինանսական տարում Համաշխարհային բանկի խումբը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին և մասնավոր ձեռնարկություններին 8 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել փոխառությունների, վարկերի, բաժնետիրական կապիտալում ներդրումների և երաշխիքների տեսքով։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին ՀԲ խմբի կողմից տրամադրված միջոցների գումարը 33 տոկոսով ավելացել է պարենային ճգնաժամի առնչությամբ չքավոր բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով ֆինանսական ռեսուրսների հատկացման մասին որոշումների հաստատման արագացված ընթացակարգերի կիրառման շնորհիվ։
Այդ միջոցները կօգտագործվեն 79 նախագծերի ֆինանսավորման համար, որոնց նպատակը չքավորության ծավալների կրճատումն է և տնտեսական աճի տեմպերի արագացումը, օրինակ, առողջապահության և կրթության արդյունավետության, ենթակառուցվածքի կատարելագործման, ինստիտուցիոնալ հիմքի ամրապնդման և պետական կառավարման արդյունավետության մակարդակի բարձրացման ճանապարհով։ 2008 ֆինանսական տարվա խոշորագույն փոխառուներն են Ադրբեջանը (1,267 մլրդ դոլար), Թուրքիան (1.203 մլրդ դոլար) և Ուկրաինան (690 մլն դոլար)։
