NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այսօր օզոնային շերտի միջազգային օրն է
Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի միջազգայիան օրն է։ Այս առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել, ուր նկատել է, որ օզոնային շերտը տարիներ շարունակ ենթարկվել է «քիմիական հարձակման» եւ այսօր այդ շերտի վերականգնումը ժամանակ է պահանջում։
«Մոնրեալի արձանագրությունը մեզ ուսանում է, որ երբ մենք չափազանց վնասում ենք շրջակա միջավայրը, հարկ է լինում երկար բուժել վերքերը», ասել է Պան Գի Մունը։ Հիշեցնենք, որև Մոնրեալի արձանագրությունը ընդունվել է 1987 թվականի սեպտեմբերի 16-ին, որից երկու տարի առաջ ընդունվել էր Վիեննայի արձանագրությունը։ Երկու փաստաթղթերի նպատակը օզոնային շերտի պահպանումն է եւ քայքայման բացառումը։
Ինչպես հայտնի է օզոնային շերտի վնասվածության արդյունքում առաջանում են մի շարք հիվանդություններ՝ հատկապես քաղցկեղային։ Ամեն տարի այս հիվանդություններից մահանում է 66 հազար մարդ։
Մոնրեալի արձանագրության շրջանակներում հաջողվել է արգելել ավելի քան 100 տեսակի քիմիկատների արտադրությունը։ Սրանք օզոնային շերտը առավել ակտիվ քայքայող քիմիկատներն են։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել բոլոր ջանքերը ներդնել, որ «կանաչ էկոնոմիկան» արդեն այսօր դառնա իրականություն։
