NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արգելվել են դեղեր
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիմք ընդունելով Եվրոպական դեղերի գործակալության կողմից ստացված տեղեկատվությունը ապրոտինին պարունակող դեղերի առողջությանը վնասելու ռիսկի գերակշռումը դրական ազդեցության նկատմամբ ապացուցող վերջին հետազոտությունների արդյունքների վերաբերյալ,
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով «Գեդեոն Ռիխտեր Լտդ» հունգարական արտադրության «Գորդոքս ներարկման լուծույթ 100000 (ԿԻՄ) 10մլ 10մլ սրվակ (25)» և «ԱՎԴ Ֆարմա ԳմբՀ և Քո. ԿԳե գերմանական արտադրության «Կոնտրիկալ ներարկման լուծույթի լիոֆիլիզացված դեղափոշի 2մլ նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ լուծիչով 10 000 ՀՏրՄ, սրվակ (10)» դեղերի գրանցումը ճանաչվել է անվավեր և դադարեցվել է շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Source Url:
