NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԻՄԱ կար, հիմա կա նաեւ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ամերիկահայ մի խումբ երիտասարդներ ստեղծել են ՀԵՆՑ ՀԻՄԱ նախաձեռնությունը, որը հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսին միանալու մասին:
Նոր ստեղծված նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն հինգերորրդ օրն է շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի Ժողովրդավար Հայաստան քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված նստացույցը ԱՄՆ-ում Հայաստանի Գլխավոր Հյուպատոսարանի շենքի դիմաց: Նստացուցավորները պահանջում են անհապաղ ազատ արձակել Հայաստանի քաղաքական բանտարկյալներին, դադարեցնել քաղաքական հետապնդումները ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Հյուպատոսարան այցելողները իրենց համաձայնությունն են հայտնում նստացույցի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալել ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը:
Source Url:
