Կրկին բողոք

Երեկ Հայ ազգային կոնգրեսի անդամների եւ ազատազրկված ընդդիմադիր ակտիվիստների կանայք հավաքվել էին ՀՀ-ում Եվրախորհրդի ներկայացուցչության շենքի մոտ՝ ԵԽ-ին կոչ անելու համար, որ լրջորեն մոտենան ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ ՀՀ-ում մարդու իրավունքներին վերաբերող զեկույցին, որը նախատեսված էր ներկայացնել այսօր՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում:

Այսօր բողոքավորների նույն խումբը բողոքի ակցիա էր կազմակերպլ արդեն ՀՀ գլխավոր դատախազության շենքի մատույցներում: Ինչպես ամեն ուրբաթ այս անգամ եւս ցուցարարները վարկարկել են «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ իրենց պահանջները գրավոր ներկայացրել դատախազությանը: