NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Շանթ Հարությունյանի հայտարարությունը
Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ հանդես եկել հայտարարությամբ, ուր ասվում է. «Ես` Շանթ Հարությունյանս, քաղբանտարկյալի կարգավիճակս հստակեցնելու նպատակով սեպտեմբերի 2-ին հայտարարել էի հացադուլ եւ դիմել խորհրդային ժամանակաշրջանի քաղբանտարկյալներին:
Պարույր Հայրիկյանի, ինչպես նաեւ Վարդան Հարությունյանի եւ Մերուժանի (Հովհաննիսյան) կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչելու հայտարարությունները լիովին բավարար են:
Ինչ վերաբերում է Ռազմիկ Զոհրաբյանի անունը Պարույր Հայրիկյանի անվան կողքին ներկայացնելուն, ապա նրանք անհամեմատելի են. անշուշտ, կան ավելի արժանավորները: Պարզապես ցանկացել եմ պարզել, թե որքանով են խաթարվել Ռազմիկ Զոհրաբյանի կալանավորական սկզբունքները, ինչպես նաեւ հանրությանը ցույց տալ նրա բարոյական եւ մարդկային նկարագիրը: Այս արդյունքից եւս գոհ եմ:
Հայտարարում եմ հացադուլից դուրս գալու մասին` սույն թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ Ռազմիկ Զոհրաբյանին հրապարակայնորեն կպատասխանեմ կազդուրվելուց հետո:
Շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցած լրատվամիջոցներին. մասնավորապես` Հրապարակ եւ Առավոտ օրաթերթերի խմբագրակազմերին, Լրագիր էլեկտրոնային կայքէջին, հացադուլից դուրս գալու կոչով ինձ դիմած հասարակական գործիչներին, կալանավայրի իմ ընկերներին եւ հանրության սրտացավ բոլոր մարդկանց»:
Շանթ Հարությունյան
