NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համագործակցության հուշագրեր Վճռաբեկների միջեւ
Հայաստանի Վճռաբեկ դատարանի, Իռլանդիայի Վճռաբեկ դատարանի ու Լատվիայի Գերագույն դատարանի միջև այսօր կնքվել են հուշագրեր, որոնք վերաբերում են փոխադարձ համագործակցությանն ու իրավական տեղեկատվության փոխանակմանը:
Հուշագրերը ստորագրել են Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, Իռլանդիայի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Մյուրրեյը, Լատվիայի Գերագույն դատարանի նախագահ Բիչկովիցս Իվարսը:
«Հուշագրերը հնարավորություն կտան սերտացնել մեր հարաբերությունները այս երկրների հետ, ինչի շնորհիվ մանրամասն կծանոթանաք եվրոպական դատական համակարգերին, սկզբունքերին, որոնք կնպաստեն մեր համակարգերի կատարելագործմանը»,-հայտարարել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը:
Source Url:
