ՀՀԿ-ական հերթական չծառայածի մասին

«Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը անդրադառնալով ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում հանրապետական Արմեն Աշոտյանի նշանակմանը, հայտարարում է.

«Երեկ, զինվորական ծառայություն չանցած հերթական ՀՀԿ-ականը, ՀՀ օրենսդրության պահանջների («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ մասի պահանջներ) կոպիտ խախտումներով նշանակվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ:

Թե ինչ են սովորելու այդ օրինախախտումից մեր երկրի երիտասարդները` դժվար չէ կռահել:

Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ են այսօր բարձրաստիճան պաշտոններում հայտնվում, հիմնականում, այդ կարգավիճակի տեր անձինք:

Մասնավորապես, այդպիսին են` ԱԺ Նախագահը, Վարչապետը, ՍԴ նախագահը և որոշ անդամներ, ՎԴ նախագահը, ԿԲ նախագահը, Երևանի քաղաքապետը, Կառավարության անդամների գերակշռող մասը, գլխավոր դատախազը, ինչպես նաև, երկրի «համարյա 4-րդ» բարձրաստիճան պաշտոնյան` ԱԽՔ-ը և այլն:

Հիշեցնենք նաև, որ այդ հարցով խնդիրներ էին ծագել նաև ՀՀԿ առաջնորդի մոտ։