NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իշխանության թեկնածուները` համայնքների ղեկավարներ
Երեկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների` Արաբկիր համայքնի ղեկավար է ընտրվել գործարար Ալբերտ Երիցյանը` ստանալով 16591 քվե, նրա մրցակից գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը ստացել է 7172 քվե, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը` 5608 քվե, իսկ Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը` 181 քվե: Նշենք, որ այս համայնքում ընտրությունները լարված մթնոլորտում են անցել:
Թաղապետի թեկնածուներից մեկի` Ալբերտ Երիցյանի համակիրները հարձակվել են բնակիչների վրա եւ դանկահարել գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի համակիրներից մեկին:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում թիվ 4/02 ընտրատեղամասի հարեւանությամբ, որը գտնվում է Քանաքեռ Գես թաղամասի Թբիլիսյան խճուղի 7 հասցեի շենքերի բակում: Այս բակ են մտել մի քանի ջիպ մեքենաներ (այդ թվում սԵՒ ԵՒ արծաթագույն BMW X5 մակնիշի ջիպեր, որոնցից երկուսը եղել են 80 008 պետհամարանիշներով): Վնասվածքներ են ստացել մի քանի բնակիչներ, սակայն շատ ծանր է ա 32-ամյա Մհեր Քերոբյանի վիճակը, որը դանակի մի քանի հարվածներ է ստացել մարմնի մի քանի հատվածներում, նաԵՒ դեմքի շրջանում: Վերջինիս տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում վերընտրվել է գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը` ստանալով ընտրողների 12042 քվե, նրա մրցակից ԺՈՒԿ կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանը ստացել է 8046 քվե, իսկ անկուսակցական Վարուժան Մկրտչյանը` 682 քվե: Նուբարաշեն համայնքում նույնպես վերաընտրվել է գործող թաղապետը: Միակ թեկնածու ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանը ստացել է կողմ` 3290 եւ դեմ 42 քվե: Էրեբունի համայնքում նույնպես ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Արմեն Հարությունյանը` 21184 քվեով: Արմեն Հարությունյանի դեմ քվեարկել է 1215 քաղաքացի:
Նշված 4 համայնքերում, ինչպես նաեւ Աջափնյակում եւ Մալաթիա-Սեբաստիայում երեկ տեղի են ունեցել նաեւ համայնքի ավագանու անդամների ընտրություններ:
