NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բազմաթիվ հրդեհներ չորս օրում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել են հրդեհի բազմաթիվ դեպքեր:
Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի արգելանոցում օգոստոսի 29–ին, Արայի լեռան լանջից մինչև գագաթն ընկած խոտածածկ տարածքում՝ օգոստոսի 30–ին, Արայի լեռան գագաթում՝օգոստոսի 31–ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գեւորգ Չաուշ թաղամասում՝ կրկին օգոստոսի 31–ին, Գավառի Հացառատ թաղամասում (օգոստոսի 31), Կոտայքի մարզի Բջնի եւ Սոլակ գյուղերի միջանկյալ տարածքում (օգոստոսի 31), Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղին հարակից անտառում (օգոստոսի 31), Շիրակի մարզի Կամո գյուղում (օգոստոսի 31) բռկված հրդեհների պատճառով ընդհանուր առմամբ այրվել է 2 հա ատառ, մոտ 25-30 հա թփուտներ և չոր խոտածածկ տարածք, 200 հակ անասնակեր, 1տոննա աթար: Տուժածներ չկան:
Այսօր` սեպտեմբերի 1-ին, Ժամը 01:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Ջրաշեն գյուղի 2-րդ փողոցի թիվ 14 տանը: Փրկարար ծառայության հաղորդմամբ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և ՀՓԾ փրկարարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.03-ին, մարվել` ժամը 03.13-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. ՈՒսոյանին պատկանող տունը` 150 քմ մակերեսով։
