NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդեն հավաքվել է 60 000 դոլար
Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստանի քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերելու» նպատակով կազմակերպված հեռուստամարաթոն-դրամահավաքը:
AMGA հեռուստաալիքի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը, հայտարարել է, որ շաբաթ օրվա դրությամբ, հավաքվել է արդեն 60 հազար դոլար:
«Մենք ուզում ենք, որ այդ գումարը հիմնականում ծախսվի Երեւանում քաղբանտարկյալների ընտանիքների օգնության նպատակով։ Տեղական ժամանակով երեկոյան 7:30-ից մինչեւ կեսգիշեր մարաթոնը հեռարձակվում էր հայկական երկու հեռուստաալիքներով: Լոս Անջելեսի հայերը, բացի այդ, իրենց նվիրատվությունները հանձնում էին հատուկ բացված երեք կետերում, որտեղ հանդիպում էին Միացյալ Նահանգներում համաժողովրդական շարժման կազմակերպիչ Դավիթ Շահնազարյանի հետ: Տպավորությունը այն էր, որ դա ուղղակի միտինգ էր, որին մասնակցում էր մեծ Լոս Անջելեսի ողջ հայությունը։ Մենք հաշվի համար ունենք բացված, որը քաղբանտարկյալների հաշվի համարն է: Մենք հատուկ խումբ ունենք, որը հետեւում է դրան», հայտարարել է Ռուդիկ Հովսեփյանը:
«Հայ ազգային կոնգրեսին անդամագրման գործընթացը ԱՄՆ-ում դեռեւս չի սկսվել։ Մենք այսօր, երբ հայտարարենք Կոնգրեսի համար ստորագրություններ հավաքենք, մոտակա ժամանականերս 35-40 հազար ստորագրություն մենք Կոնգրեսին կտանք», ասել է Ռուդիկ Հովսեփյանը։
