NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մոտեցումը կոշտ էր
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը, օմբուդսմենի փոխանցմամբ, նշել է, որ մարտի -2-ի իրադարձությունները ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը «հավատ չի ներշնչում»:
«Նա ուղղակիորեն նշեց, որ այն հեղինակությունը, որ այսօր հասարակությունում ունի Ազգային ժողովը, հավատ չի ներշնչում այդ հանձնաժողովի նկատմամբ` նույնիսկ եթե նրանք ցանկանում են լավ գործ անել։ Եվ նա ասաց, որ չի համարում, թե այդ հանձնաժողովով բանաձեւի համապատասխան կետը լուծվել է, եւ շեշտը դրեց այն փաստահավաք հանձնաժողովի վրա, որն առաջարկել էր Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը` պարոն Համմարբերգը։ Նա, միաժամանակ, նշեց, որ ոչ բոլորն են Հայաստանում հասկանում պահի լրջությունը` մտածելով, որ եթե մինչեւ հունվար ժամանակ է տրվել, ուրեմն կարելի է լուրջ չվերաբերվել այդ ամենին։ Նա նշեց, որ ըստ էության այս երկու հարցերի վերաբերյալ ժամանակը մինչեւ սեպտեմբերի 11-ն է։ Մոտեցումը եւ դիրքորոշումը բավականին կոշտ էր։ Եթե նույնիսկ մեկ հոգի մնա, դա իրենց համար անընդունելի է լինելու», հանդիպումից հետո հայտարարել է Արմեն Հարությունյանը:
