NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Չկա ռազմական լուծում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Բերնարդ Ֆասսիեն(Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան(ԱՄՆ) այսօր ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգի հանդիպման եւ համանախագահների` հունիսի 27-28-ի տարածաշրջան այցի ընթացքում:
Համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին հրաժարվել իրենց մաքսիմալիստական հայտարարություններից, ռազմատենչ հռետորիկայից, քանի որ «մենք միասին աշխատում ենք հասնել խաղաղ լուծման». նկատում են համանախագահները։
«Չկա ԼՂ հակամարտության ռազմական լուծում։ Մենք սպասում ենք ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, որ առաջ կմղի բանակցային հիմնական սկզբունքները դեպի խնդրի խաղաղ լուծում», հայտարարել են նրանք:
ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 1-ին Մոսկվայում:
