NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժառանգությունը» հարցնում է
Սույն թվականի հուլիսի 17-ին և 21-ին Ժառանգություն խմբակցության անունից պատգամավորական հարցումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին` տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների և սույն թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների շրջանում մամուլում ընտրակեղծիքների, ընտրակաշառքների և այլ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները դիտվել են որպես հաղորդումներ քրեորեն պատժելի արարքների մասին, եթե այո` ապա ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել այդ կապակցությամբ:
