413 էջ նյութ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը 413 էջանոց նամակ է հղել մարտի մեկի դեպքերը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:

Արմեն Հարությունյանը ուղարկել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունները, այդ միջնորդությունների քննության վերաբերյալ դատարանների որոշումները, իսկ ՀՀ դատական դեպարտամենտից` այդ իրադարձությունների կապակցությամբ կայացված և մինչև 08.07.2008թ. ուժի մեջ մտած դատական ակտերի պատճեները: