NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԳՓՄ-ներից ապահովագրված չենք
«Հայաստանը գենետիկ փոփոխության ենթարկված մթերքները որոշելու տեխնիկական հնարավորություններ չունի: Որևէ տեխնիկական միջոց չկա պարզելու համար՝ այսինչ մթերքը գենետիկ փոփոխության ենթարկվա՞ծ է, թե՞ ոչ», հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը։
Ըստ նրա, դա գենետիկական նուրբ հետազոտություններ է պահանջում, ինչն այսօր Հայաստանն անել չի կարող։ «Բացառված չէ, որ հայկական շուկա է մտնում գենետիկ փոփոխության ենթարկված մթերք, սակայն այժմ Բնապահպանության նախարարությունը գենետիկ փոփոխության ենթարկված օրգանիզմների մասին օրենք է մշակում, և կարծում եմ, որ խորհրդարանի կողմից օրենքի ընդունումից հետո համակարգ կձևավորվի, և մենք ավելի հստակ վերաբերմունք կունենանք այս հարցի առնչությամբ: Մինչ այժմ ամերիկյան և եվրոպական շուկաներում փոփոխության ենթարկված մթերքների վերաբերյալ միասնական մոտեցում չկա, իսկ բժշկությունը վերջնականապես չի ճշտել մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը», հայտարարել է փոխնախարարը։
Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սննդի վրա պարտադիր նշվում է գենետիկ փոփոխության ենթարկված մթերքի առկայության մասին: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը կարծում է, որ մթերքների վրա գենետիկ փոփոխության ենթարկման առկայության մասին մակնշումը պարտադիր է, քանի որ սպառողը իրավունք ունի իմանալ, թե ինչ ապրանք է գնում:
