NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«ԳԽ–ՊԱ»–ն դիմում է Սերժ Սարգսյանին, որ դիմի ՄԻԵԴ
Ինչպես հայտնի է, «Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը մտադիր է Հայաստանի նախագահի ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի դադշնության դեմ դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս առթիվ կազմակերպությունը դիմել է Սերժ Սարգսյանին։
Հարգելի Պարոն Սարգսյան,
ինչպես տեղեկացրել ենք, մենք նյութեր ենք նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության դեմ ՄԻ Եվրոպական դատարան Գանգատ ներկայացնելու համար` ՌԴ քաղաքացիների և կազմակերպությունների կողմից ՀՀ ԸՕ պահանջների զանգվածային խախտումների կապակցությամբ:
Սակայն, արդեն 6-րդ ամիսն է, չենք կարողանում ՌԴ դեսպանից տեղեկատվություն ստանալ` այդ գործընթացներում ՌԴ Նախագահի մասնակցության մասին, որին ՀՀ Նախագահի պարտականությունները կատարող անձինք /նրանց կանայք/ պարբերաբար շնորհակալություն են հայտնում ՀՀ Նախագահի ընտրությունների ավարտից հետ:
Մասնավորապես,
«… Àðìåíèè ïðîøëè ïðåçèäåíòñêèå âûáîðû. È âñå ýòî âðåìÿ ìû îùóùàëè ïîääåðæêó Ðîñèè: åå òåïëî, òåïëîòó – íà÷èíàÿ ñ ïðåçèäåíòà Ðîñèè Âëàäèìèðà Âëàäèìèðîâè÷à Ïóòèíà, êîí÷àÿ ïðåäñòàâèòåëÿìè íàóêè, ëèòåðàòóðû, èñêóññòâà, êóëüòóðû Ðîñèè”.
13.05.2003ã. - Á. Êî÷àðÿí
“Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе... Буду честен: мы никогда раньше не ощущали такого однозначного подхода”
24.03.08г. – С.Саркисян
Կարևորելով սույն խնդիրը մեր երկրի անվտանգության համար, սպիպված ենք լինելու դիմել նաև ՌԴ Նախագահին, դատական համակարգին և այլն: Սակայն, կարծում ենք ճիշտ կլինի, եթե Դուք պարզաբանեք, թե ի՞նչ են նշանակում այդ «աջակցությունը» կամ «օգնությունը» մի երկրի Նախագահի կողմից մի այլ երկրի ընտրական գործընթացներին:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1. հոդվածի պահանջերը, խնդրում ենք սույն դիմումին տալ պատշաճ պատասխան:
