NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քննարկվեցին պետության կարիքների համար սեփականության օտարման խնդիրները
2008թ. հուլիսի 9-ին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ն, Բաց հասարակության
ինստիտուտի կողմից հովանավորվող «Տնտեսական իրավունքի պաշտպանություն» ծրագրի ներքո,
կազմակերպեց հանրային լսումներ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման խնդիրները Երեւան քաղաքաում» թեմայով։ Հանրային լսումների
նպատակն էր՝
- Եվս մեկ անգամ հնչեցնել Երեւան քաղաքի կառուցապատման ծրագրի իրականացման
ժամանակ առաջացած քաղաքացիների սեփականության իրավունքի խախտման բազմաթիվ
փաստերը - Բացահայտել կառուցապատումներն իրականացնող
կազմակերպությունների ինքնությունը - Բացահայտել «Հասարակության եւ պետության կարիքների
համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի եւ դրանով
իրականացող գործընթացների արդյունքում առաջացող վտանգները, որի հետեւանքով
կտրուկ բարձրանում է քաղաքացիների սոցիալական ու տնտեսական իրավունքների
խոցելիության մակարդակը։
ՀՀ Սահմանադրական դատարանի 06.05.06 որոշմամբ ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 218, Հողային օրենսգրքի 104, 106, 108 հոդվածների, ՀՀ կառավարության
1151–Ն որոշման հակասահմանադրական ճանաչելուց հետո ենթադրվում էր, որ ՀՀ
կառավարությունն առանձին որոշմամբ կանդրադառնա այդ հակասահմանադրական իրավական
նորմերով իրականացված գործընթացով քաղաքացիների խախտված իրավունքների
վերականգնմանը, ինչը սակայն առ այսօր չի արված։
«Հասարակության եւ պետության կարիքների համար
սեփականության օտարման խնդիրները Երեւան քաղաքաում» թեմայով
կազմակերպաված լսումները խնդիր ունեին մեկ անգամ եւս հանրության ուշադրությունը
հրավիրել ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտմանը հանգեցնող պետական տարբեր օղակների
գործունեության վրա։
