NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԱԾ–ն նախ փաստեր է ուզում
Ինչպես հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր եւ իր ընտանիքի անվտանգության համար հինգ հոգանոց թիկնազոր էր խնդրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Այս առթիվ հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը.
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հիմք ընդունելով «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, դիմել էր ԱԱԾ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման հարցով: ԱԱԾ-ն պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և խնդրում է Ա. Հարությունյանին տրամադրել այն փաստերը կամ կոնկրետ երևույթների վրա հիմնված ենթադրությունները, որոնք հիմք են հանդիսացել դիմումի համար: ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ծավալը համապատասխան կլինի ներկայացված տվյալների իրական և հիմնավոր լինելու չափին»։
