NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարեւան լինելուց չենք դադարի
ԵԽԽՎ-ի հանդեպ ունեցած պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանին Եվրոմիության եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստնում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը։
Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նոր բանաձևի համաձայն, երկիրը կարող է կազմակերպությունում զրկվել ձայնից իրավունքից՝ մինչև Վեհաժողովի ձմեռային նստաշրջանն իր առջև դրված պարտավորությունները չկատարելու դեպքում։
«Եվրոհարևանության ծրագրի գործողությունների ծրագիրը հստակ նշում է Հայաստանի քայլերը, և մենք երկրի իշխանությունների հետ պայամանավորվել ենք դրանց իրականացման առաջնահերթության վերաբերյալ։ Այդ իմաստով չեմ կարծում, որ հարևանության ծրագրի իրականցումը սպառնալիքի տակ է գտնվում։ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը պայմանավորված կլինի միայն Գործողություների ծրագրի իրականացման արագությունից», հայտարարել է բանախոսը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովն իր հերթին նկատել է, որ եվրոպական քաղաքականությունն ընդհանուր արժեքների սանդղակի վրա հիմնված մի քանի բաղադրիչ է ներառում, և Հայաստանի կողմից տվյալ արժեքային համակարգի ընդունումը պայմանավորում է հետագա գործողությունները՝ եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում։
Եվրոպական հարևանության գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 14-ին և պաշտոնապես ուժի մեջ է մտել 2007թ. հունվարի 1-ից։ Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրի առաջնահերթությունների և միջոցառումների ծրագրի իրականացման համար հաջորդ 5 տարիներին Հայաստանին որպես դրամաշնորհ հատկացվելու է 100 մլն. եվրո։
Դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը տեղեկացրել է նաեւ, որ եվրոպացի փորձագետներն աշնանը կժամանեն Հայաստան՝ բարեփոխումների լայն շրջանակին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար. «ՀՀ նախագահը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին խնդրել է աջակցել բարեփոխումների, մասնավորապես, «Եվրոպական հարևանության ծրագրի» Գործողությունների ծրագրի իրականացմանը, և որոշում է ընդունվել դրական արձագանքել այդ առաջարկին։ Հատուկ մեխանիզմ է մշակվում, ինչը թույլ կտա արագ արձագանքել խնդրանքին։ Ներկայումս աջակցություն ցուցաբերելու ձևերը գտնվում են քննարկման փուլում, սակայն ընդհանուր առմամբ հետագա քայլերը համահունչ են այն գործողություններին, որոնք մինչ այժմ իրականցվել են երկրում»:
