NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ձերբակալվել է քննիչ
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի մի քննիչ և նշված բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վիկտոր Հայկազի Պապյանը։
Նույն աղբյուրի համաձայն, Ա. Խաչատրյանը բաժանմունքի պետի գիտությամբ քաղաքացի Մ–ի որդու կատարած արարքի դիմաց նախատեսված պատիժը մեղմացնելու համար նրանից շորթել է 5500 դոլար և սակարկության արդյունքում ստացել է 5000 դոլար։ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի՝ Կաշառք տալը հատկանիշներով։
Source Url:
