NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հրավիրեց
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր թուրք գործընկեր Աբդուլլա Գյուլին հրավիրել է Երևան, տեղեկացրել է ՀՀ նախագահ մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՀՀ նախագահը Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ պատրաստվում է հրավիրել իր թուրք գործընկերոջը Երևան՝ Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիանի ֆուտբոլի հավաքականների միջև խաղը միասին դիտելու համար։ Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու սսեպտեմբերի 6-ին, Երևանում։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։ Երկկողմ հարաբերությունների հաստատման համար Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, երբ սրի էր քաշվել ավելի քան մեկուկես միլիան հայ, լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև ճանաչել Թուրքիայի սահմանները։
Անկարայի նախաձեռնությամբ 1993 թ.-ից շարունակվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների շրջափակումը՝ յուրաքանչյուր տարի պատճառելով հայկական տնտեսության 500 մլն դոլարի վնաս։
