Հայաստանում համաձայն չեն

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն կատեգորիկ անհամաձայնությունն են արտահայտել ԵԽԽՎ հունիսի նիստին Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևի այն կետի հետ, որն առնչվում է տարածքային ամբողջականության հարցին, լրագրողնեին ասել է հայկական պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը եւ հավելել, որ դրույթն այն մասին, թե առանց տարածքային ամբողջականության հարցի կարգավորման դժվար է ակնկալել ժողովրդավարության զարգացում՝ ոչ թե Հայաստանի պարտությունն է, այլ՝ Եվրախորհրդի։

«Ժողովրդավարության զարգացումը կապել որևէ այլ գործոնի հետ չի համապատասխանում Եվրախորհրդի կանոններին և մթնոլորտին։ Մենք այդ մասին հայտարարել ենք նիստի ժամանակ, և դրան համակարծիք են եղել գերթե բոլոր ներկաները, սակայն, ցավոք, այդ կետն ընդունվել է՝ զեկուցողի պնդմամբ»,- ասել է Ադոնցը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ նման դրույթն անթույլատրելի է հայկական կողմի համար, նշել է, որ բանաձևի ընդունումը քաղաքական ենթատեքստ ուներ. «Դրանում էական դեր ունեցավ ռուս-վրացական հարաբերությունների հարցը»։