Խաղաղ բողոքները ընդունելի են

ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Կրամերը երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ հանդիպել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խաղաղ բողոքի ակցիա կազմակերպած աջակիցների խմբին եւ նրանցից նամակ ստացել։

ԱՄՆ ընդունում է բողոքի խաղաղ ակցիաները, «անգամ երբ այդ ակցիան երեկվա նման աղմկոտ խումբ է կազմակերպել», հայտարարեց Դեյվիդ Կրամերը։ Դեյվիդ Կրամերը ասաց, որ Արման Բաբաջանյանի հարցին ԱՄՆ–ը պետքարտուղարությունը անդրադարձել է Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում եւ շարունակելու է հետեւել այս գործի ընթացքին։