NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընդդեմ կիբերահաբեկչության
Երեքշաբթի Երևանում ՆԱՏՕ–ի շաբաթվա շրջանակներում բացված «Կիբեր տարածքում հարձակումների կանխարգելման և դիմակայման» թեմայով միջազգային համաժողովը կարող է հիմք դառնալ՝ այդ բնագավառում միջազգային համագործակցություն հաստատելու համար, Կիբերահաբեկչության դեմ արդյունավետ պայքարն անհնար է՝ առանց միջազգային հանրության գիտական ներուժի։
Այս տեսակետից մենք դիտարկում ենք այդ բնագավառում համագործկացությունը՝ որպես գիտական համագործակցություն», համաժողովի բացման ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը։
Ղարիբջանյանը նշել է, որ այսօրվա դրությամբ կիբերահաբեկչության դեմ պայքարը մեծ նշանակություն ունի՝ ողջ աշխարհի բնակչության անվտանգության համար, որը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ ավելի կախված է դառնում գլոբալ ցանցից։Կիբերահաբեկչությունը չափազանց վտանգավոր է նաև այն պատճառով, որ այն «ավելի քիչ ծախսատար է, ավելի «անդեմ» և ավելի բազմազան նպատակներ ունի:
Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանն էլ հայտարարել է, որ «Այսօրվա դրությամբ Հայաստանում շատ հազվադեպ են կիբերհարձակումների դեպքերը, սակայն դրանց ի հայտ գալու վտանգը անընդհատ աճում է, քանի որ ցանցի մատչելիության պայմաններում յուրաքանչյուրը կարող է ունենալ նման հնարավորություն»։
