NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գալիս են Հայաստան
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան, Ադրբեջան և Մոլդովա: Նրա խոսքով, այցելությունը կկայանա ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո, որը կավարտվի հունիսի 27-ին: Այցելության հետ կապված որևէ մանրամասն դե Պյուչը չի բացահայտել:
Նա ձեռնպահ է մնացել նստաշրջանում Հայաստանին ու Ադրբեջանին նվիրված քննարկումներին վերաբերող որևէ հարց մեկնաբանելուց: ԵԽԽՎ նախագահը կոչ է արել սպասել այդ հարցերով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների ելույթներին ու դրանց արդյունքներին:
Տեղեկացնենք նաև, որ հունիսի 25-27-ին տարածաշրջան կայցելեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Հունիսի 25-ին միջնորդները կլինեն Ադրբեջանում, իսկ երկու օր անց կժամանեն Երևան:
Source Url:
