NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժիրայր Սեֆիլյանի երրորդ դիմումը
Ժիրայր Սէֆիլյանի գրասենյակը տեղեկացրել է, որ օրերս ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցները ընդունել են ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի թվով երրորդ դիմումը:
Նախորդ երկու դիմումներից առաջինը Ռոբերտ Քոչարյանը անպատասխան էր թողել 2004թ, իսկ երկրորդը` անհիմն մերժել էր 2006թ: Մի փորձ էլ Ժիրայր Սէֆիլյանը արել էր բանտարկության օրերին, սակայն անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցները տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էին ընդունել դիմումը:
Հայաստանի քաղաքացիություն ստանալ-չստանալու հանգամանքից անկախ, ՀՀ օրենսդրության շրջանակներում, առնվազն 16 տարի Ժիրայր Սէֆիլյանին հնարավոր չէ արտաքսել Հայրենիքից:
Source Url:
