NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստան. ԵԽԽՎ պահանջների կատարման «անբավարար առաջընթաց»` արտահերթ քննարկումը հետևաբար արդարացված է
Ստրասբուրգ, 19.06.2008թ.
Ըստ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավարի` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննակումն արդարացված է:
Հայաստանի իշխանությունների կողմից 2008թ. փետրվարի ընրություններին հետևած բռնություններից հետո Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացը հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբյեի (Ֆրանսիա, Եվրոպայի ժողովրդական կուսակցություն) և Ջոն Պրեսկոտի (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ) կողմից գնահատվել է անբավարար, ասել է Հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին Վեհաժողովի Նախագահին ուղղված իր նամակում:
Երկու պատգամավորները երկօրյա այցով եղան Հայաստանում (հունիսի 16-ից 17-ը) առաջընթացը գնահատելու առաքելությամբ` համաձայն ավելի վաղ, Կիևում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման:
