NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բաց նամակ բոլորին
Մի շարք կազմակերպություններ համատեղ բաց նամակ են հղել Հայաստանի կառավարությանը եւ միջազգային կազմակերպություններին։ Նամակում ասվում է.
«Շատ շուտով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որոշում է կայացնելու: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի, թե ինքը համարձակվելու՞ է Մադենադարանի առջև միանալ ուրիշներին ՝ մասնակցելու համար մարտի 1-ից ի վեր ընդդիմության կազմակերպած առաջին մեծ հանրահավաքին:
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդած իրադարձությունները, ներառյալ խոսքի ու մամուլի ճնշումները և բուն քվեարկության ընթացքում ու հետո ուժի կիրառմամբ կատարված զարհուրելի վայրագությունները, արդար ընտրություններն անհնարին դարձրին և հանգեցրին կեղծված արդյունքների:
Հարյուր հազարավոր մարդիկ խմբվեցին և օրեր ու գիշերներ անցկացրին Ազատության Հրապարակում՝ խաղաղ բողոքի ցույց անելով պաշտոնական արդյունքների դեմ:
Մարտի 1-ի գիշերը Հայաստանի կառավարությունը մահացու ուժ կիրառեց իր իսկ ժողովրդի դեմ, որի համար ոչ մի արդարացում լինել չի կարող: Այդ պահից սկսած Հայաստանը գտնվում է անհիմն արտակարգ իրադրության պայմաններում, ուր հետագա փոփոխությունների շղարշը միջազգային հանրության քննադատությունները հանդարտեցնելու նպատակ ուներ միայն: Որևէ իրական փոփոխություն չկատարվեց՝ վերականգնելու Հայաստանի յուրաքանչյուր կնոջ, տղամարդու, երեխայի անկապտելի իրավունքներն ու ազատությունները, որոնց այդ իրավունքներն ու ազատությունները պատկանում են ոչ թե այն պատճառով, որ իրենք Հայաստանի քաղաքացիներ են, այլ որովհետև իրենք կան: Եվ, պարզ ասած, որևէ հոդված կամ օրենք չի էլ կարող վերացնել այդ իրավունքներն ու ազատությունները:
Հունիսի 20-ին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընդունի այդ կարևոր և դժուար որոշումը: Դժուար, քանի որ ներկայիս կառավարությունն արդեն իսկ ապացուցել է, որ իր համար ուժն ինքնին նպատակ է, և որ որևէ միջոցի կիրառում այդ նպատակի համար արդարացի է` ըստ իրենց:
Մենք՝ ներքոստորագրյալներս, սատարում ենք Հայաստանի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները, իր քաղաքացիների հանդեպ սոսկ արգահատանք ցուցաբերած կառավարության դեմ խաղաղ կերպով իր դժգոհությունը հայտնելու նպատակով հավաքվելու ժողովրդի իրավունքը:
Պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը վերականգնի իր ժողովրդի իրավունքներն ու ազատությունները:
Մարդու, քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին հորդորում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ սկզբուքներին, փոփոխության կեղծ պատրանքներով չխաբվել և օգնել ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որ պատկանում են Հայաստանի ժողովրդին:
Ա. Մանուկյան [aramazd.livejournal.com]
Հ. Նազարյան [hnazarian.blogspot.com]
ՀԻՄԱ Երիտասարդական Շարժում [himaam.info]
Պենելոպ Մորիսոն
Սեյվ Արմենիա Գործող խումբ [SAAG]
Գեղեցկությունը կփրկի աշխարհը [YouTube: BeautySavesWorld]
Մանե Մանուկյան, Լոռվա մարզի ՀՀՇ ղեկավար քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի դուստրը [YouTube zzz13423]
Ջոն Լոու, ԱՄՆ Փիս Քորի նախկին կամավոր, Ժողովրդավարություն և Զարգացում, Վանաձոր
