NON-GOVERNMENTAL ORGANIZATION
13500 դոլար Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ավելի քան 4 միլիոն դրամ է հատկացրել (մոտ 13,5 հազար դոլար)՝ յոթ ամսվա ընթացքում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համար։
«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն, նախագահի գրասենյակի ծախսերն իրականացվում են պետբյուջի հաշվին։ Գրասենյակը կունենա երեք աշխատակից, ովքեր կընդգրկվեն նախագահի աշխատակազմում»,- հարցը ներկայացնելով՝ ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության որոշման մեջ, հատկացված միջոցներից մոտ 3,9 միլիոն դրամը (մոտ 12,7 հազար դոլար) ուղղված կլինի գրասենյակի ընթացիկ ծախսերին, մասնավորապես, 3,7 միլիոն դրամ (մոտ 12,1 հազար դոլար)՝ գրասենյակի երեք աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար։
