NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչ պետք է անի Հ1-ը
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնական խնդիրը պետք է դառնա երկրի բնակչության վստահությունը նվաճելը, երեքշաբթի՝ ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» 1609 բանաձևում ամփոփված առաջարկությունների կատարման աշխատանքային խմբի խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Վերջին ժամանակներս հեռուստաալիքները փոխել են իրենց հաղորդումների կառուցվածքը, եթեր են հրավիրվում տարբեր մոտեցումներ, տարբեր մտածելակերպ, նույնիսկ ծայրահեղ կարծիքներ ունեցող մարդիկ: Մենք պետք է կարողանանք ձևավորել հասարակական վստահություն վայելող լրատվամիջոց, պետք է կարողանանք այնպես անել, որ հարկատուների միջոցներով աշխատող հեռուստաընկերությունը բավարարի հարկատուների պահանջը»- ասել է ՀՀ նախագահը։
Source Url:
