Խոսքի ազատության հաղթանակ

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ա1+ հեռուստաընկերության գործով ընդուված վճռի վերաբերյալ

Ստրասբուրգ, 18.06.2008թ.

Հեռուստատեսությունը լուրջ ազդեցություն ունեցող լրատվամիջոց է: Կարգավորիչ մարմինների որոշումները` շնորհել, մերժել կամ հետ վերցնել հեռարձակման արտոնագրերը, կարող են անմիջական ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա և, հետևաբար` ժողովրդավարության գործունեության վրա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերջակետ է դնում Հայաստանի իշխանությունների կողմից Ա1+ հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատև սագայում: Վճիռը կայացվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բազմաթիվ կոչերը անտեսվել էին Հայաստանի իշխանությունների կողմից: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններն իրավական պարտավորություն ունեն ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Նրանք դա պետք է անեն առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց պարտավորությունների մասին հիշեցումների:

Դատարանի որոշումը խոսքի ազատության հաղթանակն է: Այն նաև պետք է դաս լինի բոլոր այն կառավարությունների համար, որոնք հակված են կամայականորեն մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է այս հիմնական ազատությունը: