NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նաեւ բելգիացի հացադուլավոր
Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեվալեն երկուշաբթի օրը միացել է Հյուսիսային պողոտայում կիրակի առավոտյան հացադուլ հայտարարած մոտ երկուեւկես տասնյակ կանանց: Մասնագիտությամբ շինարար 51-ամյա Լյուկը այս ծայրահեղ քայլին դիմել է պահանջելով այն ինչ պահանջում են հայ հացադուլավորները. «ազատ արձակել քաղբանտարկյալներին»։:
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես պացիֆիստ եմ ու կարծում եմ, որ երբ խոսում են ժողովրդավարությունից, ապա չպետք է մարդկանց իրենց արտահայտած կարծիքի համար պահել բանտերում: Սա մարդու իրավունքների առաջին պահանջն է», -հայտարարել է Վանդեվալեն:
Հայաստանում քաղբանտարկյալների գոյության մասին բելգիացուն ասել է իր հայազգի կինը, ով եւս հացադուլավորների թվում է։ Ըստ կնոջ, Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեվալեն ուզում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր դառնա։
