NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Որ Թուրքիայի զարգացումը չդանդաղի
Շվեդիայի խորհրդարանը երեկ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Օրենսդրական առաջարկին դեմ են արտահայտվել խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները:
Մերժման հիմնավորումն այն է, որ եթե ցեղասպանության վերաբերյալ 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարի սկզբին, Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի ողբերգությունը կորակվեր ցեղասպանություն, սակայն փորձագետները դեռեւս միասնական կարծիք չեն հայտնել այդ իրադարձությունների շուրջ: Բացի այդ, պատգամավորների մեծամասնության կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա։
Source Url:
