Երեւանում բացվեց առաջին Զբաղվածության կենտրոնը հաշմանդամների համար

Ունիսոն ՀԿ-ն ուրախ է հայտարարել հաշմանդամների համար Հայաստանում առաջին Զբաղվածության կենտրոնի բացման մասին։ Կենտրոնի նպատակն է ստեղծել կապ աշխատանք փնտրող հաշմանդամների և գործատուների միջև։ Կենտրոնը տրամադրում է հաշմանդամներին հետևյալ անվճար ծառայություններ՝ ռեզյումեի պատրաստում, աշխատանքի ընդունման հարցազրույցի անցնելու վերաբերյալ թրենինգ, համակարգչային դասընթացներ, իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն։ Տարբեր ընկերությունների հետ բանակցություններից հետո Կենտրոնը ուղարկելու է գործատուների կադրերի բաժիններին առկա թափուր աշխատատեղերին համապատասխանող՝ հաշմանդամների ռեզյումեները։