NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանրային պալատը էական դեր չի կարող ունենալ
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը մեկ է այն գործիչներից, որ մասնակցել էր հանրային պալատ կամ խորհուրդ ձեւավորելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցությանը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը ներկայացրել է իր տպավորությունները եւ գնահատականները այս նախաձեռնության վերաբերյալ։
«Իմ նախնական կարծիքը հանրային խորհրդի վերաբերյալ եղել է ժխտողական, որովհետեւ հանրային խորհուրդ կամ հասարակական պալատ Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ես գիտեմ թե ինչ է նշանակում ժողովրդավարական պետություն: Եթե պետությունդ ժողովրդավարական է, պառլամենտը ներկայացուցչական կառույց` ներկայացնում է ժողովրդի բոլոր շերտերի մտահոգությունները տեսակետները: Այս գաղափարի ասպարեզ գալը նշանակում է, որն հասարակության տարբեր շերտեր գիտակցում են, որ մեզ մոտ ինչ-որ բան թերի է։ Ես մասնակցել եմ նշված հավաքին, քանի որ ԱԻՄ կանոնադրությունը պահանջում է մասնակցել այն նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել Հայաստանի բարեկեցությանը եւ ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցում նոր ձեռքբերումների: Ճիշտ է հիմնական մասը խանդավառված էին, բայց ես չէի գնացել ասելու, որ այս ինչ գեղեցիկ բան եք ասում, մենք հիացած ենք: Եթե այդպիսի կառույց ստեղծվի, այդ կառույցը որեւէ էական դեր ունենալ չի կարող մեր հասարակական, հատկապես քաղաքական, այսինքն պետութենական կյանքում: Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն: Ես ճիգեր եմ գործադրում հիշել մի մտավորականի, որ եղել է մեր ազգային բարձր արժեքներ դարձած գաղափարների հիմքում` անկախություն, ժողովրդավարություն»:
Սա նկատի ունենալով Հայրիկյանը կարծում է, որ հանրային խորհուրդը դառնալու է գրողների միության նման մի բան:
