Անգամ նվազագույն նորմերին չենք համապատասխանում

Ինչպես ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի «Մարդկանց առևտուր-2008» ամենամյա զեկույցում, Հայաստանի կառավարությունը լիովին չի ապահովել մարդկանց առևտրի վերացման գործում միջազգային նվազագույն նորմերին համապատասխանությունը:

Փաստաթղթում, այնուամենայնիվ, նշվում է, որ Հայաստանի կառավարությունն զգալի ջանք է գործադրում նշված նորմներին համապատասխանելու համար. «Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանը գտնվում է հատուկ հսկողության 2-րդ խմբի ցուցակում, քանի որ նվազագույն նորմերին համապատասխանության ապահովմանն ուղղված կառավարության ջանքերը գնահատվել էին`հիմք ընդունելով առաջիկա տարում թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մեխանիզմների բարելավման և օգնության տրամանդրման նպատակով միջոցների ձեռնարկելու Հայաստանի պարտավորությունները Հայաստանի իշխանությունները պետք է զգալի առաջընթաց ապահովեն թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման և պաշտպանության գործում»: