NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարդան Օսկանյանը հիմնադրամ է գրանցել
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանում հիմնել է «Ցիվիլիտաս» հիմնադրամը:
Ինչպես ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, «Ցիվիլիտասը» «գործունեություն կծավալի երկու հիմնական ուղղությամբ՝ խթանել ըմբռնումը Հայաստանի արտաքին հարաբերությունների շուրջ եւ աջակցել ծրագրերի, որոնք միտված են նպաստելու Հայաստանի զարգացմանը ու ժողովրդավարության խորացմանը: «Ցիվիլիտաս» հիմնադրամի արտաքին հարաբերությունների խորհուրդը կտարածի օբյեկտիվ տեղեկատվություն, կհրավիրի կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ դասախոսություններ, հանդես կգա հրապարակումներով: Հիմնադրամը, հավաքագրելով զանազան միջոցներ, կրթաթոշակներ կտրամադրի արժանի, կարիքավոր ուսանողների՝ շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը Հայաստանում եւ արտերկրում:
«Ցիվիլիտաս» հիմնադրամը գրանցված է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հաստատություն: Պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերին՝ Երեւանում:
