NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այս անգամ էլ ծեծողներին չգտան
«2007 թվականի նոյեմբերին իմ նկատմամբ իրագործված հարձակման փաստի վերաբերյալ քրեական գործը փակվել է հանցակազմի բացակայության առնչությամբ», հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական կազմակերպության առաջնորդ Նարեկ Գալստյանը:
Նրա հավաստմամբ, վերջերս իրեն զանգահարել է գործը հետաքննող քննիչը և ասել, որ գործը փակվել է, քանի որ քննությանը չի հաջողվել հավաքել ոչ վկաների, ոչ հանցանշաններ, ինչպես նաև պարզել հանցակազմը: «Ես չեմ զարմանում. Հայաստանում հանցագործությունները, որոնց տուժած կողմը ընդդիմության ներկայացուցիչ է, որպես կանոն, մնում են չբացահայտված, իսկ հարուցված քրեական գործերը շուտով փակվում են» - հայտարարաել է Նարեկ Գալստյանը։
Source Url:
