NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպական հորդոր Հայաստանին
Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր փոխտնօրեն Հյուգ Մինգարելին երեկ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Եվրամիությունը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին՝ թույլատրել ընդդիմությանն անցկացնել հունիսի 20-ի ծրագրված հանրահավաքը։
□Մենք խորհուրդ ենք տալիս իշխանություններին՝ չխոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, քանի որ դա ավելի մեծ դժգոհություն կարող է առաջացնել, այն դեպքում, երբ տվյալ ակցիայի անցկացումը երկխոսության զարգացման հնարավորություն կարող է լինել: ԵՄ Հայաստանի իշխանություններին կոչ է անում լինել առավել ընտրողական կալանավորվածների և այն մարդկանց հանդեպ, ովքեր իսկապես մասնակից են մարտի 1-ի անկարգություններին։ ԵՄ պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստանի զարգացմանը□, ասել է բանախոսը։
