NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ ԱԳ նախարարը ուզում է այցելել ԱՄՆ
Հայաստանը հուսով է, որ հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանը շուտով կնշանակվի, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Հայաստանը ողջունում է նոր դեսպանի նշանակման վերաբերյալ Սպիտակ Տան վարչակազմի նախաձեռնությունը։ Մենք հուսով ենք, որ նշանակման գործընթացն արագ կընթանա, նոր դեսպանը կժամանի մեր երկիր՝ իր կարևոր ավանդը ներդնելով Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման գործում», - ասել է նա երկուշաբթի՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։
Նալբանդյանը տեղեկացրել է, որ մոտ ապագայում ծրագրում է այցելել Միացյալ Նահանգներ։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006թ. սեպտեմբերից, երբ նախկին դեսպան Ջոն Էվանսը վաղաժամ ավարտեց դիվանագիտական առաքելությունը։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով, դեսպանի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող հայտարարություններն էին:
