NON-GOVERNMENTAL ORGANIZATION
միայն սկիզբ, կատարում՝ չկա
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Կիեւում կայացած նիստում երեկ երեկոյան քննարկել է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հանձնաժողովը որոշել է, որ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը Հայաստան կժամանեն հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, եւ նրանց եզրակացությունը վճռորոշ կլինի, թե արդյո՞ք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` հունիսի 23-ին բացվող նստաշրջանում արտահերթ կլսվի Հայաստանի հարցը:
Դավիթ Հարությունյանի վկայությամբ, նիստում արձանագրվել է, որ պետք է ինտենսիվացնել Եվրախորհրդի բանաձեւի կետերի կատարումը, իսկ արված աշխատանքը գնահատվել է դեռեւս սկիզբ, բայց ոչ բանաձեւի կատարում:
Source Url:
