«Ժառանգությունը» հրաժարվում է

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը մտադիր է հրաժարվել գլխավորել նոր խորհրդարանական հանձնաժողովները, որոնք նախատեսվում է ստեղծել ՀՀ ԱԺ կանոնակարգում կատարված փոփոխությունների համաձայն, որոնք ընդունվել են նախօրեին», հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Փոփոխություններով նախատեսվում է գյուղատնտեսության, բնապահպանության և բնօգտագործման հարցերով հանձնաժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի և սոցիալական հարցերի հանձնաժողովի ստեղծում։ Կանոնակարգում արված փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը հասել է 12-ի։[/p

]«Եթե մեր խմբակցությանն առաջարկվի խորհրդարանական նոր հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը, մենք մտադիր ենք հրաժարվել, քանի որ դրանց ստեղծումը զուտ ձևական մոտեցում ենք համարում: Հանձնաժողովները ստեղծվում են կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, և դրանց նպատակն է ոչ թե բարձրացնել խորհրդարանական ընդդիմության դերը, այլ բավարարել կոալիցիայի նոր անդամ «Օրինաց երկիր» կուսակցության շահերը«, հայտարարել է Սաֆարյանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի խորհրդարանում գործում են ինը մշտական հանձնաժողովներ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, եվրոպական ինտեգրման հանձնաժողով, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով, պետաիրավական հարցերի հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողով, սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի հանձնաժողով, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով, տնտեսական հարցերի հանձնաժողով։ Բարեփոխված Սահմանադրության համաձայն, Հայաստանի խորհրդարանում կարող են գործել 12 մշտական հանձնաժողովներ: