NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արամ Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցն այսօր փոխվել է:
Արամ Կարապետյանը, որ կալանավորվել է փետրվարի 24-ին՝ «Սուտ մատնության» մեղադրանքով, մայիսի 16-ի գիշերը տեղափոխվել էր Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն՝ պրոգրեսիվ անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարության ֆունկցիոնալ դաս 3-4, զարկերակային հիպերտենզիա, երկրորդ ստադիայի հիպերտոնիկ կրիզ: Բժիշկների կոնսիլիումը առաջարկել է հիվանդի նկատմամբ կոնսերվատիվ թերապիան շարունակել:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնոմ է, որ հաշվի առնելով Արամ Կարապետյանի մայիսի 22-ի միջնորդությունը, գլխավոր դատախազն է ցուցում տվել փոխվել Արամ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը` այն փոխարինելով հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ: Մինչ այդ դատարանը մերժել է Արամ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու մի շարք միջնորդություններ:
